Ամրագրում

Ռեստորան

Կարող եք Ձեր նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը վայելել «Ռոյալ Պլազա»-ի ընդարձակ ռետսորանում, որը նախատեսված է միաժամանակ 150-160 այցելուի սպասարկելու համար: Ռեստորանը ունի հաճելի և տրամադրող դիզայն, հարմար է նաև բիզնես հանդիպումների և խորհրդակցություններից հետո հետճաշ կազմակերպելու համար: Ռեստորանում մատուցվում են բարձրակարգ խորահարների կողմից պատրաստված կերակուրներ աշխարհի տարբեր խոհանոցներից: Առաջարկվում են նրբաճաշակ ուտեստներ եվրոպական, արևելյան և կովկասյան խոհանոցներից` մսեղենի և ձկնեղենի, խավարտների, տաք և սառը խորտիկների լայն տեսականի: Ռեստորանում հավուր պատշաճի ներկայացված են նաև հայկական խոհանոցի սիրված և հարգի կերակրատեսակները, նրբախորտիկները, աղանդերները: Բացի այդ շեֆ-խոհարարը կարող է տվյալ պահին պատրաստել Ձեր նախընտրած ուտեստը հենց Ձեզ համար: Ռեստորանը հագեցած է ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով, ճաշատեսակների մեջ օգտագործվող մթերքները ընտրվում են մեծ պատասխանատվությամբ և բծախնդրությամբ: