Ամրագրում

Ամրագրում

Սենյակի տեսակ Ցածր սեզոն
01.11-15.03
Միջին սեզոն
01.04-30.04
Բարձր սեզոն
16.03-01.04
01.05-31.10
Մեկտեղանոց 32000 Դ 35000 Դ 42000 Դ Ամրագրել
Երկտեղանոց 36000 Դ 39000 Դ 50000 Դ Ամրագրել
Լյուքս համար 52000 Դ 52000 Դ 65000 Դ Ամրագրել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Նախապես ամրագրված սենյակների գումարը ետ չի վերադարձվում:

ԶԵՂՉԵՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

- 15% զեղչ բոլոր համարների նշված գների համար մինչև հուլիսի 15-ը

- ԲՈԼՈՐ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ, 4 օր մնալու դեպքում, 1 օր անվճար (միայն կայքի միջոցով ամրագրվելիս)

- ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ նորապսակների համար՝
   սենյակի ձևավորում + անակնկալ նվեր

- Հյուրի ծննդյան օրը հատուկ անակնկալ հյուրանոցի կողմից:


Բացի նշված զեղչերից հյուրանոցում գործում է ճկուն զեղչային համակարգ:

Լրացուցիչ անձի տեղավորում
-մինչև 2 տարեկան` անվճար
-2-ից 6 տարեկան` 3.000 դրամ
-6-ից բարձր` 10.000 դրամ:

Վերոնշյալ գները ներառում են
- Հագեցած շվեդական նախաճաշ (7:30-10:30)
- Անվճար Wi-Fi ամբողջ հյուրանոցում  
Գները ներառում են 20% ԱԱՀ
 
Հյուրանոցն ունի՝
• 24ժ Լաունջ Բար անվճար Wi-Fi-ով
• Ընդունարան (24 H front desk)
• 24ժ սպասարկում համարներում 
• Կոնֆերենց դահլիճ - մինչև 30 անձի համար 
• Հայ վարպետների ձեռքի աշխատանքների խանութ
• Դիմավորում և ուղեկցում հյուրանոց* 
• Լվացքատան ծառայություններ
 
Տուրերի կազմակերպում Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերով:

Գրանցում և դուրս գրվում
Գրանցում՝ 14:00
Դուրս գրվում` 12:00
 
   «Ռոյալ Պլազա» հյուրանոցում` Դուք կարող եք Ձեր աշխատանքը կամ հանգիստը կազմակերպել գեղեցիկ, հանգիստ, հարմարավետ, դրական միջավայրում, որտեղ ամեն ինչ կտրամադրի Ձեր ծրագրերի արդյունավետ լուծումներին:
«Ռոյալ Պլազա»-ն ունի մեկտեղանոց, երկտեղանոց, լյուքս դասի հարմարավետ և ընդարձակ 86 սենյակներ` տեղակայված համալիրի յոթ հարկերում: Սենյակներից շատերն ունեն բաց պատշգամբներ, որոնցից գեղեցիկ քաղաքային տեսարաններ են բացվում: Բոլոր սենյակները կահավորված են բարձրորակ փափուկ կահույքով, հագեցած են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ունեն պահարաններ, էլեկտրական սրճեփ, թեյնիկ, մինի բար, չհրկիզվող պահարան, հեռուստացույց: Սենյակներում գործում է քարտային համակարգ: Բոլոր սենյակներն ապահովված են ներքին և արտաքին հեռախոսակապով, բարձր որակի անվճար Wi-Fi ինտերնետով, տեղական և արբանյակային հեռուստաալիքներով: Հյուրանոցում գործում է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ: Լոգասենյակներում տեղադրվում են վարսահարդարիչ, մեկանգամյա օգտագործման հիգիենայի պարագաներ, հագուստ: Սենյակները սպասարկվում են անվճար, գործում է լվացքատուն, պահպանված են հիգիենայի բոլոր կանոնները: Նախապես համարներ ամրագրելիս կարող եք պատվիրել բաց կամ փակ պատշգամբներով, առանձնացված, հանգիստ մեկտեղանոց ու երկտեղանոց սենյակներ:
Երևանում այս հյուրանոցն ընտրելու և հենց այստեղ համարներ պատվիրելու համար կա ևս մեկ կարևորագույն հանգամանք. հյուրանոցի բոլոր ծառայությունները հասանելի են սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Հյուրանոցի մուտքի մոտ տեղադրված են հարմարավետ թեքահարթակներ, հյուրանոցն ունի երկու ընդարձակ վերելակ, որոնք գործում են բոլոր յոթ հարկերում, բացվում են դեպի ռեստորան, բար և խորհրդակցությունների սրահ տանող միջանցքներ: