Ամրագրում

Լվացքատուն

Հյուրանոցային համալիրը մատուցում է բոլոր անհրաժեշտ ծառայությունները կազմակերպված ժամանցի համար: Այստեղ ամեն ինչ կանոնակարգված է ինչպես մեկ-երկու օրով հյուընկալվողների, այնպես էլ երկար ժամանակ պահանջող գործնական հանդիպումներով Հայաստան այցելողների և ճանապարհորդների համար: Հյուրերի առօրյա հոգսերը կիսելու պատրաստակամությունից ելնելով՝ հյուրանոցում գործում է շուրջօրյա լվացքատուն (մաքրման և արդուկման ծառայություններով): Կարելի հագուստը մաքրման հանձնել և այն գտնել մաքրամաքուր վիճակում հենց համարի պահարանում: