Ամրագրում

Ծառայություններ

Սպասարկող անձնակազմի հյուրընկալ և բարձրակարգ սպասարկման շնորհիվ` «Ռոյալ Պլազա» հյուրանոցը հարմար է ինչպես գործնական մարդկանց, այնպես էլ Հայաստանի տեսարժան վայրերը դիտել ցանկացողների համար:
Հյուրանոցի բոլոր սենյակներն աշխատում են քարտային համակարգով, սենյակներում գործում է շուրջօրյա անվճար սպասարկում, հագուստի մաքրման ծառայություն, կատարվում են ամենօրյա մաքրման աշխատանքներ: Կահույքը և անկողնային պարագաները հայտնի ապրանքանիշերի արտադրության են, պատրաստված` էկոլոգիապես մաքուր նյութերից: Հյուրանոցում գործում է ընդարձակ գեղեցիկ ռեստորան, շուրջօրյա բար, կոնֆերանսների սրահ, հուշանվերների խանութ:
Այսօր բոլոր ճանապարհորդների համար առաջնային է ինֆորմացիոն ռեսուրսների հասանելիությունը հյուրանոցներում: Թե գործուղումների և թե արձակուրդների ժամանակ բոլորը փորձում են ընտրել հեռախոսակապով, ինտերնետով և հեռուստատեսությամբ ապահովված հյուրանոցներ: WiFi ինտերնետն այս պարագայում ամենապահանջվածն է և մեծ տեղ ունի հաճախորդների համար հյուրանոցային համարներ ամրագրելու ժամանակ: «Ռոյալ Պլազա»-ում անվճար WiFi ինտերնետն ապահովված է հյուրանոցի ամբողջ տարածում: Գործում է ներքին և արտաքին հեռախոսակապ, կարելի է կատարել տեղական և միջազգային զանգեր:
Բոլոր համարներն ապահովված են LCD հետուստացույցերով (տեղական և արբանյակային հետուստատեսությամբ), հարմարավետ փափուկ կահույքով, պահարաններով, լոգասենյակներով:
Հյուրանոցն ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ, շուրջօրյա գործող անվտանգության ծառայություն, ավտոկանգառ: