Ամրագրում

Ավտոմեքենաների վարձույթ

Վերջին տարիներին Հայաստանում լայն տարածում է գտել ավտոմեքենաների վարձակալության ծառայությունը: Հայաստանը համեմատաբար փոքր երկիր է տարածքային առումով, այդ պատճառով ամենահարմար միջքաղաքային տրանսպորտը մեքենան է, ինչն էլ վերջին տարիներին հանգեցրել է ավտոմոբիլային տուրերի աճին: Այնուամենայնիվ, Երևանում ավտոմեքենաների վարձակալությունը մեծ պահանջարկ ունի ոչ միայն տուրիստական կամ միջքաղաքային շրջագայությունների ոլորտում, նաև տարածված է զբոսաշրջիկների և այն մարդկանց շրջանում, ովքեր նախընտրում են ինքնուրույն տեղաշարժվել քաղաքում կամ օգտվել վարորդի ծառայություններից:

 

«Ռոյալ Պլազան» իրականացնում է ցանկացած կարգի ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ՝ առանց ժամկետի և նախատեսված տարբեր առիթների համար՝ տուրիստական շրջագայություններից մինչև հարսանեկան արարողություններ:


Ավտոմեքենաների վարձակալություն Երևանում

 

Եթե որոշել եք մեքենա վարձակալել Երևանում, ապա ամենահարմար տարբերակը Ձեզ համար կլինեն մեր ծառայությունները: Ցանկության դեպքում Ձեր տրամադրության տակ կլինեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալություն, տարբեր մոդելների և արտադրության մեքենաների ապահովագրություն, ամրագրված մեքենայի տրամադրում, վարձակալություն վարորդի ուղեկցությամբ և առանց վարորդի:


Կարդալ ավելին

Ավտովարձույթի պայմանները

 

Ավտոմեքենայի վարձույթի գործընթացը բավականին պարզ է և տևում է ընդամենը մի քանի րոպե: Ավտոմեքենայի վարձույթի հիմնական պայմաններն են՝ տարիքը (սկսած 21-ից), անձնագրի առկայությունը, վարորդական իրավունքը, վարորդական ստաժը՝ 2 տարուց ոչ պակաս:

Մեր բոլոր ավտոմեքենաները գտնվում են կատարյալ տեխնիկական վիճակում, քանի որ մեզ համար կարևորագույն առաջնահերթություններից է հաճախորդի անվտանգությունը:

Մեքենան վնասվելու կամ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում գործում է ապահովագրման համակարգ:

 

Ավտովարձույթ, Գներ

 

«Ռոյալ Պլազան» առաջարկում է ավտոմեքենաների մեծ ընտրություն՝ ամենագնացներից մինչև ընտանեկան մեքենաներ՝ ամենաօպտիմալ գներով:

 

Անկախ ծառայությունների բարձր որակից մեզ մոտ գործում են ավտովարձույթի բավականին ցածր գներ: Գներին կարող եք ծանոթանալ զանգահարելով կամ ուղարկելով նախնական հարցում:

 

Հեռ. +37410 50 50 00, +37410 54 49 49, բջջ․+37494 62 00 09:

 

Ավտովարձույթի արժեքը ներառում է ԱԱՀ, հավելյալ վճար չի գործում:

 

Վարորդով ավտոմեքենայի վարձույթ | Հարսանյաց ավտոմեքենաների վարձույթ


slideup