Ամրագրում

Նախաճաշ

«Ռոյալ Պլազա» հյուրանոցը առաջարկում է նոր օրը սկսել հարմարավետ և լուսավոր սենյակներում կամ գեղեցիկ կահավորված նրբաճաշակ ռեստորանում: Դուք կարող եք նախաճաշը վայելել Ձեր սենյակում, կամ այցելել հյուրանոցում գործող ռեստորան, որտեղ կարող եք համտեսել նրբորեն համադրված թարմ մթերքներից պատրաստված անուշաբույր խորտիկներ, տաք և սառը ըմպելիքների, սուրճերի և թեյերի լայն տեսականի, թարմ քամած բնական հյութեր և աննկարագրելի համեղ աղանդերներ: