Ամրագրում

Բար

Հագեցած և տպավորություններով լեցուն օր անցկացնելուց հետ, վերադառնալով հյուրանոց՝ Դուք անշուշտ կարիք կունենաք լիցքաթափվելու և օրն իր դրական տրամաբանական ավարտին հասցնելու, ինչի լիարժեք հնարավորությունը տալիս է հենց «Ռոյալ Պլազա»-ի առաջին հարկում գործող և շուրջօրյա բարը, որն ունի նրբաճաշակ դիզայն, արհեստավարժ ու բարձրակարգ սպասարկում: Այստեղ ներկայացված են ոգելից և ոչ ոգելից խմիչքների անսահման տեսականի, բազմատեսակ համեղ և անուշահամ խորտիկներ:
Բարի սրահն այնպես է ձևավորված, որ հարմար լինի և առանձնանալու, և հանգիստ վայելելու, և երաժշտություն լսելու ու պարելու, և ընկերական հանդիպումների ու զրույցների համար: