Ամրագրում

Խորհուրդներ Հայաստան ճանապարհորդություն կատարողների համար


Հայաստան այցելողներին կարելի է բազմաթիվ խորհուրդներ տալ, քանի որ ինչպես յուրաքանչյուր երկիր, այն ևս ունի իր առանձնահատկությունները, որոնց մասին պետք է իմանալ նախքան այստեղ գալը:

 

Հայաստան ճանապարհորդություն կատարողները գիտեն, որ այն լեռնային երկիր է։ Այստեղ կլիման բազմազն է՝ ցուրտ լեռնայինից մինրև չոր մերձարևադաևձային։ Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը հարուստ է ջրով, աղբյուրներով, որոնցից հոսող համեղ ու սառնորակ չորացնում է մաշկը, ուստի խորհուրդ է տրվում խոնավեցնող քսուքներ օգտագործել: Ի տարբերություն աշխարհի մի շարք երկրների, Հայաստանում ծորակից հոսող ջուրն ըմպելի է և շատ ավելի համեղ, քան որոշ թորած ջրեր, այնպես որ առանց վարանման կարող եք ըմպել: Խորհուրդ ենք տալիս անպայման այցելել շուկաներ՝ գնելու տեղական միրգ, բանջարեղեն և այլ մթերք. դրանք, իսկապես, անկրկնելի համ ունեն: Երևանում այցելեք տարբեր տեսարժան վայրեր, թանգարաններ, նաև ռեստորաններ, սրճարաններ ու գինետներ: Այստեղ բացի համեղ սննդից և լավ խմիչքից, կարելի է հանդիպել շատ հետաքրքիր և կոլորիտային մարդկանց, որոնց հետ շփումն արդեն իսկ արկածային կարող է դարձնել Ձեր՝ հայաստանյան ճանապարհորդությունը:

 

խորհուրդներ Հայաստան ճանապարհորդողների համար

 

Ոչ մի դեպքում մի սահմանափակվեք Երևանով, ճանապարհորդեք Հայաստանի մարզերով, եղեք պատմական, մշակութային վայերում, վայելեք գեղատեսիլ բնությունը:

 

Եվս մեկ խորհուրդ՝ մի վախեցեք ցածր գներից․ Հայաստանում գներն ամենուր մատչելի են՝ սպասարկման ոլորտից սկսած մինչև սննդի կետեր, կլինիկաներ և այլն:

 

Հետաքրքիր փաստեր Հայաստանի մասին

 

Հայաստանը զարմանահրաշ երկիր է: Ճանապարհորդողներից շատերը գիտեն, որ հայերն առաջին քրիստոնյա ազգն են: Այցելության առաջին իսկ օրերին կարելի է նկատել, որ Հայաստանը եկեղեցիների երկիր է: Ի դեպ աշխարհում առաջին եկեղեցին հենց այստեղ է կառուցվել: Շատերը գուցե չգիտեն, որ հայերի համար բիբլիական Արարատ լեռան վրա (որն այժմ Հայաստանի տարածքում չէ) է իջևանել Նոյյան տապանը: Իսկ Հայաստանի մայրաքաղաքը, որն աշխարհում հնագույններից է, վերջերս նշեց իր 2800-ամյակը:

 

խորհուրդներ Հայաստան ճանապարհորդողների համար

 

Ճանապարհորդողներից շատերը գուցե չգիտեն, որ դեռ հնուց ի վեր հայերը հայտնի են եղել որպես հմուտ խաղողագործներ: Պատահական չէ, որ Հայաստանում է հայտնաբերվել գինեգործության ամենահին սարքը: Իսկ հայկական լեգենդար կոնյակով աշխարհը վաղուց է հիանում:

 

Հայաստանում մի շարք եկեղեցիներ ու վանքեր գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում, իսկ հայկական լավաշն ու դուդուկը ընդգրկվել է ոչ նյութական ժառանգության ցուցակում:

 

Ե՞րբ է ավելի լավ գնալ Հայաստան

 

Հայաստան ճանապարհորդություն կատարել խորհուրդ է տրվում ապրիլից հոկտեմբեր ամիսներին: Սա այցելության լավագույն շրջանն է, եթե իհարկե ձմեռային սպորտի սիրահար չեք: Իսկ եթե նախընտրում եք ձմեռը, այդ դեպքում անպայման այցելեք Հայաստանի լեռնադահուկային լավագույն հանգստավայրերից մեկը՝ Ծաղկաձոր:

 

խորհուրդներ Հայաստան ճանապարհորդողների համար

 

Գարունը Հայաստանում շատ կարճ է տևում. սկսվում է մեծ մասամբ մարտի վերջին: Այնպես որ, գալով Հայաստան ապրիլին, Դուք կարող եք ականատես լինել բնության զարթոնքին: Իսկ ամռանն այստեղ շատ շոգ է լինում՝ +30°C-ից մինչև +40°C: Տարվա այս եղանակին խորհուրդ է տրվում ցերեկային ժամերին տեղավորվել ստվերոտ վայրերում: Աշունները Հայաստանում երկար ու տաք են լինում: Իսկ ձմռանն այստեղ ցուրտ է լինում՝ -20°C-ից -1°C:

 

Հիասքանչ բնության շնորհիվ Հայաստանը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, կարող եք ճանապարհորդել՝ կախված Ձեր նախասիրություններից: Իսկ հյուրանոցում տեղավորումը տարվա բոլոր ամիսներին մեծամասամբ մատչելի է:

 

Տեղավորում Հայաստանում

 

Տարվա ակտիվ սեզոններին Հայաստանում մի փոքր դժվարությամբ, բայց կարելի է գտնել բարձրակարգ և մատչելի հյուրանոցներ: Այստեղ տեղավորումը զբոսաշրջիկների համար անհամեմատ ավելի էժան է, քան այլ երկրներում: Բոլոր հյուրանոցներն ունեն դիմավորելու և ճանապարհելու զանազան ծառայություններ: Մեծ մասը նաև ունի կից տուրեր, փաթեթներ:

 

Եթե տեղավորվել եք Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում, ապա տրանսպորտից օգտվելու կարիք գրեթե չի լինի. տեսարժան վայրերի մեծ մասը և սննդի կետերը գտնվում են հենց քաղաքի կենտրոնում:

 

Այս և այլ տեսանկյուններից շատ հարմար տարբերակ է Ռոյալ Պլազա հյուրանոցը, որն առաջարկում է բարձր մակարդակի սպասարկում, մատչելի է և գտնվում է քաղաքի կենտրոնում: