Ամրագրում

Էքսկուրսիաներ Երևանից Հայաստանի տարածքում


Բարի գալուստ արևոտ, ջերմ և սրտաբաց երկիր, որ կոչվում է Հայաստան:


Հայաաստան հնագույն երկիրը հայտնի է իր զարմանալի բնական լանդշաֆտներով և պատմամշակութային տեսարժան վայրերով: Հայաստանի բավական փոքր տարածքում կենտրոնացված են մեծ քանակությամբ՝ մոտ 4 հազար հնագույն պատմական հուշարձաններ: Եթե որոշել եք այցելել Հայաստան էքսկուրսիոն տուրով, վստահ եղեք, որ չեք հիասթափվի Ձեր կատարած ընտրությունից:


Որպես կանոն, Հայաստանում էքսկուրսիոն տուրերի ճնշող մեծամասնությունը սկսվում և ավարտվում է Երևանում, որտեղ կանգ է առնում զբոսաշրջիկների մեծ մասը: Մեր հյուրանոցից մեկնումներ են կազմակերպվում գրեթե ամեն օր, իսկ անհրաժեշտության դեպքում տրամադրվող տրանսպորտային միջոցները կարող են մոտենալ այն հյուրանոցին, որտեղ կանգ եք առել:


Մեր թեմատիկ երթուղիները մշակված են պրոֆեսիոնալների կողմից: Հայաստանում մեր կողմից կազմակերպված էքսկուրսիաները կարող են լինել ինչպես մեկօրյա, այնպես էլ բազմօրյա, ցանկության դեպքում կարող եք ընտրել ակտիվ էքսկուրսիոն տուրեր (մագլցում, ձիարշավ, թրեքինգ/լեռնագնացություն), և այս ամենը ամենամատչելի գներով: Ուղևորության ընթացքում, որն իրականացվում է հարմարավետ տրանսպորտային միջոցներով, ձեզ կուղեկցեն բարձրակարգ զբոսավարներ, ովքեր տիրապետում են տարբեր լեզուների: Ճանապարհին զբոսաշրջիկներին կառաջարկվեն թեթև ուտեստներ և զովացուցիչ ըմպելիքներ:


Մեր Էքսկուրսիոն տուրերի շնորհիվ դուք կարող եք շրջել գրեթե ամբողջ Հայաստանով մեկ՝ Արևելքից Արևմուտք և Հյուսիսից Հարավ, տեսնել ամենաբացառիկ հին հուշարձանները և ծանոթանալ հայ ժողորդի ավանդույթների, սովորույթների, առօրյա կյանքի և աներևակայելի գրավիչ խոհանոցի հետ: Փոքր տարածքի և խորդուբորդ լեռնային տեղանքի շնորհիվ, Երևանից ընդամենը մեկ ժամ մեկնելուց հետո, դուք հնարավորություն կունենաք վառ տպավորություններ ստանալ, տեսնել և հիանալ անհամար պատմական և բնական գլուխգործոցներով:


Օգտվելով մեր ծառայություններից՝ ձեր հանգիստը Հայաստանում կդառնա անմոռանալի:



Երևանից Հայաստանով մեկ Էքսկուրսիաները ներառում են հետևյալ ուղղությունները՝

• Էքսկուրսիա դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե, Սբ. Շողակաթ

• Ուղևորություն դեպի Տաթևի վանական համալիր

• Էքսկուրսիա դեպի Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստյան գոտի

• Էքսկուրսիա դեպի Գառնի և Գեղարդ

• Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապի վանք

• Էքսկուրսիա դեպի Սևանա լիճ

• էքսկուրսիա դեպի Նորավանք

• Էքսկուրսիա դեպի Օշական

• էքսկուրսիա դեպի Ջերմուկի առողջարան

• Էքսկուրսիա դեպի Հաղպատ, Սանահին


Մեր հյուրանոցը տիրապետում է տրանսպորտային ու մասնագիտական անհրաժեշտ ներուժի՝ կազմակերպելու համար ոչ միայն ձեր կեցությունը Երևանում, այլև ցանկացած էսկուրսիա կամ տուր ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս՝ Հայաստանի ցանկացած տեսարժան վայրում: Մեր հարմարավետ միկրոավտոբուսներն ու բանիմաց էքսկուրսավարները կդարձնեն ձեր տուրերն ու էքսկուրսիաներն անմոռանալի:


Եթե ցանկանում եք նախապես մանրամասնել հնարավոր էքսկուրսիայի կամ տուրի պայմանները, գրեք մեզ: