Ամրագրում

Հայաստանի տեսարժան վայրերը


Հայաստանը հարուստ պատմական անցյալ ունեցող երկիր է և աշխարհին հայտնի է իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ:



Հայաստանը հրաշալի երկիր է ճամփորդելու համար և կարող է իր բոլոր այցելուներին ներկայանալ ինչպես իր աշխարհագրական բազմազանությամբ, գեղեցիկ բնաշխարհով, այնպես էլ բազմադարյա մշակույթով: Հայաստանը աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը և շատ զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան հենց հայկական միջնադարյան եկեղեցիները, խաչքարերը, անառիկ բերդերում կառուցված կրոնական համալիրները, ինչու չէ, նաև նախաքրիստոնեական շրջանի բերդերն ու ամրոցները տեսնելու համար:



Հայաստանի շատ մարզերում և, հատկապես, Երևանում գործում են բազմաթիվ թանգարաններ, մշակութային համալիրներ, ցուցասրահներ, որոնք հնարավորություն են տալիս երկրի բոլոր հյուրերին ամբողջապես ծանոթանալու Հայաստան աշխարհի պատմությանը, մշակութային, քաղաքական-հասարակական գործիչների անցած ուղուն և նրանց թողած մշակութային ժառանգությանը:



Հայաստանի Հանրապետությունը զարգացող երկիր է, և շատերը Հայաստան են գալիս ոչ միայն պատմամշակութային կոթողներ տեսնելու ու հնադարյա մշակութային արժեքների հետ շփվելու, այլև՝ գործնական այցերով: Եվ, անկախ Հայաստան կատարած այցելության նպատակից` օտարերկրացիներին այստեղ, որպես կանոն, հիացնում ու զարմացնում է հայ ժողովրդի հյուընկալությունը, անկեղծ և ջերմ վերաբերմունքը: ի նկատմամբ:

Մեր հյուրանոցը տիրապետում է տրանսպորտային ու մասնագիտական անհրաժեշտ ներուժի՝ կազմակերպելու համար ոչ միայն ձեր կեցությունը Երևանում, այլև ցանկացած էսկուրսիա կամ տուր ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս՝ Հայաստանի ցանկացած տեսարժան վայրում: Մեր հարմարավետ միկրոավտոբուսներն ու բանիմաց էքսկուրսավարները կդարձնեն ձեր տուրերն ու էքսկուրսիաներն անմոռանալի: 

 

Եթե ցանկանում եք նախապես մանրամասնել հնարավոր էքսկուրսիայի կամ տուրի պայմանները, գրեք մեզ: