Ամրագրում

Բարի գալուստ «Ռոյալ Պլազա» հյուրանոց

Երևանի նորաբաց «Ռոյալ Պլազա» հյուրանոցային համալիրն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր հյուրերի առջև: Մեր նորաբաց հյուրանոցը Հայաստանում գործող բազմաթիվ հյուրանոցային համալիրներին է միանում իր նոր մոտեցումներով, սպասարկման բարձր որակով, յուրօրինակությամբ:
Կարդալ ավելին Հյուրանոցի հյուրընկալ և արհեստավարժ սպասարկող անձնակազմը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ծառայությունները, տրամադրող, դասական և նուրբ գույների մեջ ընտրված էքստերիերն ու ինտերիերը ստեղծում են բոլոր նախապայմանները՝ տեղում արդյունավետ աշխատանք և անմոռանալի հանգիստ կազմակերպելու համար:
Հյուրանոցն ունի դասական և ժամանակակից ոճերի համադրությամբ ձևավորված հարմարավետ սենյակներ, տեխնիկական բարձր հագեցվածություն բոլոր ծառայությունների մասով, շուրջօրյա գործող բար, ռեստորան, խորհրդակցությունների սրահ` տարբեր գործնական հանդիպումներ և միջոցառումներ կազմակերպելու համար:
«Ռոյալ Պլազա» հյուրանոցում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ Հայաստանում բովանդակալից ու հիշարժան ժամանակ անցկացնելու համար:
Եթե Դուք ծրագրել եք ճանապարհորդություն դեպի Հայաստան, ապա մեր հյուրանոցը լավագույն վայրն է արժանավայել և անմոռանալի հանգիստ անցկացնելու համար: Հայաստանում Ճամփորդելու համար նպատակահարմար է ամրագրել հյուրանոց Երևանում, իսկ հարմարավետ հյուրանոցում ամրագրվելը հիշարժան է դարձնում ճամփորդությունը և օգնում է գործնական հաջողություններ ունենալ: Հյուրանոց ամրագրելիս հաշվի է առնվում գտնվելու վայրը, պայմանները, ծառայությունները, հյուրանոցի գնային առաջարկները, ինչպես նաև ինտերիերը և էքստերիերը: «Ռոյալ Պլազա»-ն լիովին համապատասխանում է նշված բոլոր պահանջեներին: Պահել

Համարներ

Մեկտեղանոց
0
Երկտեղանոց
1
Լյուքս համար
2

Պատկերասրահ